Ծնված օրվանից հատուկ մանկական չոր ցածր լակտոզային խառնուրդ, որը պարունակում է Immunify (նուկլեոտիդներ և պրեբիոտիկներ ԳՕՍ) և IQ համակարգ, այն երեխաների կերակրման համար, ովքեր ունեն լակտոզային անբավարարություն, նպաստում է խիթերի (կոլիկաներ) նվազեցմանը, օգնում է կանխել ինֆեկցիոն բնույթի դիարեան (լուծ):

Similac Ցածր լակտոզային՝  սովորական կաթնախառնուրդներին լիարժեք փոխարինող խառնուրդ լակտոզային անբավարարություն ունեցող երեխաների համար:
Similac Ցածր լակտոզային՝  խառնուրդը 98% լակտոզա չպարունակող կաթնախառնուրդ է:

  • Similac Ցածր լակտոզային

Similac Ցածր լակտոզայինը խորհուրդ է տրվում

Լակտոզային անբավարարության ժամանակ:
Գազիկների առաջացումը պակասեցնելու և փոքրիկին համակցող անհանգստությունը թեթևացնելու համար:
Դիարեան (լուծ) կանխելու համար` կապված լակտոզային անհանդուրժողականության հետ:

Similac Ցածր լակտոզայինը

ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԼԻԱՐԺԵՔ ՍՆՈՒՑՈՒՄ

Խառնուրդն ըստ բաղադրության, առավելագույնս մոտեցված է սովորական կաթնախառնուրդին, որը պարունակում է IQ կոմպլեքս, նուկլեոտիդներ և բոլոր անհրաժեշտ նուտրիենտները:

ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԿՈՄՖՈՐՏ ՄԱՐՍՈՂՈԻԹՅՈՒՆ

Արմավենու յուղի բացակայությունն ապահովում է ավելի փափուկ կղանք ու փորկապության բացակայություն:
Լակտոզայի ցածր պարունակությունը հանգեցնում է քիչ գազիկների ձևավորմանը և պակասեցնում է խիթերի (կոլիկաներ) առաջացումը:
Պրեբիոտիկները (ԳՕՍ) նպաստում են նորմալ մարսողությանը:

ՆՊԱՍՏՈՒՄ Է ՈՍԿՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Արմավենու յուղի բացակայությունն ապահովում է ոսկրային հյուսվածքի լավագույն հանքայնացումը:
Պարունակում է 12% ավելի կալցիում և 10% ավելի ֆոսֆոր, քան սովորական խառնուրդներում:

ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԻՆՏԵԼԵԿՏԻ ԵՎ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

IQ կոմպլեքսը (ARA, DHA, երկաթ, տաուրին, խոլին, ցինկ) նպաստում է գլխուղեղի և տեսողության զարգացմանը:

ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Նուկլեոտիդները նպաստում են իմունիտետի զարգացմանը:
Պրեբիոտիկները ապահովում են առողջ աղիներ և իմունիտետի զարգացում:

Similac Ցածր լակտոզային խառնուրդի բաղադրությունը

Մալտոդեքստրին, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ (օլեինաթթվի բարձր պարունակությամբ արևածաղկի յուղ, սոյայի յուղ, կոկոսի յուղ), շիճուկային սպիտակուցի խտանյութ, կաթնային սպիտակուցի խտանյութ, գալակտոօլիգոսախարիդներ (ԳՕՍ), կալցիումի կազեինատ, ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ (տրիկալցիումի ֆոսֆատ, կալիումի քլորիդ, նատրիումի ֆոսֆատ, մագնեզիումի սուլֆատ, կալցիումի կարբոնատ, նատրիումի քլորիդ, կալիումի հիդրոօքսիդ, կալիումի ֆոսֆատ, կալիումի ցիտրատ, երկաթի սուլֆատ, ցինկի սուլֆատ, պղնձի սուլֆատ, մանգանի սուլֆատ, կալիումի յոդիդ, նատրիումի սելենիտ), շիճուկային սպիտակուցի հիդրոլիզատ, արախիդոնաթթու (АA) ստացված Mortierella alpina յուղից, ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (ասկորբինաթթու, խոլինի քլորիդ, ասկորբիլ պալմիտատ, տոկոֆերոլների խառնուրդ, d-ալֆա տոկոֆերիլ ացետատ, նիացինամիդ, կալցիումի d-պանտոտենատ, վիտամին A պալմիտատ, ռիբոֆլավին, թիամինի հիդրոքլորիդ, պիրիդօքսինի հիդրոքլորիդ, ֆոլաթթու, d-բիոտին, վիտամին K1 (ֆիլոխինոն), վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ), ցիանկոբալամին, էմուլգատոր սոյայի լեցիտին, դոկոզահեքսաենաթթու (DHA) ստացված Crypthecodinium cohnii յուղից, տաուրին, m-ինոզիտոլ, ՆՈՒԿԼԵՈՏԻԴՆԵՐ (ցիտիդին-5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի ուրիդին 5′-մոնոֆոսֆատ, ադենոզին 5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի գուանոզին 5′-մոնոֆոսֆատ), L-կարնիտին: Կարող է պարունակել նատրիումի ասկորբատ:

Չի պարունակում ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ):

Դիտեք նաև