Սակայն տարբեր հոգեզգայական (փսիխոէմոցիոնալ), ինչպես նաև կենցաղային բնույթի տարբեր պատճառներ, որոշ մայրիկների մոտ բերում են կրծքի կաթի քանակի նվազեցմանը (հիպոգալակտիա) կամ լրիվ բացակայությանը: Այս դեպքերում չբավարարվող կրծքի կաթի քանակը պետք է փոխարինել համարժեք ծավալի ադապտացված կաթնախառնուրդով: Կաթնախառնուրդի ընտրության մեջ կարևոր սկզբունքն է ընտրել մայրական կաթին բաղադրությամբ և հատկությամբ առավելագույնս մոտեցված կաթնախառնուրդ` իր բոլոր բաղադրիչներով. սպիտակուցային, ճարպային, ածխաջրային, վիտամինային և հանքային:

Մի քանի խորհուրդներ օպտիմալ ադապտացված խառնուրդների ընտրության հարցում արհեստական կերակրման համար.

s1

Կաթնախառնուրդ կարող է նշանակել միայն բժիշկը:

s1

Կաթնախառնուրդի փաթեթավորման վրա պետք է մանրամասն նշված լինի արտադրանքի բաղադրությունը:

s1

Շիճուկային սպիտակուցի և կազեինի հարաբերակցությունը պետք է լինի 60:40 կամ 50:50 (համարժեք մայրական կաթին):

s1

Պարտադիր է նուկլեոտիդների առկայությունը:

s1

Պարտադիր է պրեբիոտիկների առկայությունը:

s1

Պարտադիր է տաուրինի և կարնիտինի առկայությունը:

s1

Կրծքի կաթին փոխարինող խառնուրդը, որը կիրառվում է ծնված օրվանից, չպետք է պարունակի սախարոզա և օսլա: