Մանկական շիլաներ Bebi
Շիլաների նշանակությունը և նրանց տեսակները
Մանկական շիլաների դասակարգման հիմքում ընկած է երեք հատկություն՝
- եփման անհրաժեշտությունը,
- գլյուտենի առկայությունը,
- կաթի պարունակությունը:
Ժամանակակից շիլաները, որոնց դասին են պատկանում "Bebi" շիլաները, լրացուցիչ եփման կարիք չունեն: Հաշվի առնելով ձավարեղենում գլյուտենի առկայությունը՝ շիլաները լինում են գլյուտեն պարունակող և առանց գլյուտենի (բրնձի, հնդկաձավարի, եգիպտացորենի հիման վրա)։ Խորհուրդ չի տրվում մինչև 6 ամսական երեխայի կերակրման համար օգտագործել գլյուտեն-բուսական սպիտակուց պարունակող սնունդ, որը բավականին դժվար է մարսվում և կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի խանգարում։ Գլյուտեն-բուսական սպիտակուց պարունակող հացահատիկներն են՝ ցորենը, աշորան, գարին և վարսակը
Պայմանականորեն "Bebi" շիլաները կարելի է բաժանել երկու տեսակի կաթնային և ոչ կաթնային: Կաթնային շիլաներն իրենց բաղադրության մեջ արդեն իսկ ունեն հատուկ պատրաստված կաթ՝ նախատեսված մանկական սննդի համար, որոնք բացվում են ջրով։ Ոչ կաթնային շիլաները չեն պարունակում կաթ, և իրենց պատրաստման համար նպատակահարմար է օգտագործել կրծքի կաթը, ադապտացված մայրական կաթին փոխարինող կաթնային խառնուրդը, իսկ 6 ամսականից հետո՝ շարունակական խառնուրդներ, բանջարեղենային եփուկ և հյութեր։ Իսկ 1 տարեկանից սկսած կարելի է օգտագործել նախապես եռացրած և նոսրացրած կովի կաթ:
Հետևաբար` գնելով երեխայի համար "Bebi", ապրանքանիշի որևէ հացահատիկային մթերք, ծնողը ձեռք է բերում ոչ միայն շիլա, այլ հավասարակշռված, անվտանգ և հեշտ յուրացվող մանկական սնունդ, որը իր սննդային արժեքով էկոլոգիապես անվտանգ է և չի զիջում տան պայմաններում պատրաստված շիլաներին:
"Bebi" ՄԱՆԿԱԿԱՆ ՇԻԼԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ`
- գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ,
- արհեստական հավելումներ,
- ներկանյութեր,
- կոնսերվանտներ,
- բուրավետիչներ:
Ուտեստի պատրաստումը շատ արագ է և հարմար։
Մանկական շիլաներ Bebi