Դա ստամոքսի պարունակության հետ հոսքն է բերանի խոռոչ առանց որովայնի մկանների և ստոծանու լարվածության:

Ի՞նչու են առաջանում խիթերը

1) Սֆինկտեր ապարատի կարգավորման անհասունություն այսինքն՝ ստամոքսի և կերակրափողի արանքում եղած սֆինկտերը ամբողջովին չեն փակվում:

2) Կերակրման ռեժիմի խախտում:

3) Չափից ավելի կերակրում:

4) Կերակրման ժամանակ կուլ տված օդը:

5) Կաթնային սպիտակուցի և լակտոզայի նկատմամբ ալերգիան:

1) Կերակրման ժամանակ երեխային պետք է պահել 45-60 աստիճան անկյան տակ:

2) Կերակրելուց հետո պահել ուղղահայաց դիրքով ոչ պակաս քան 20-30 րոպե:

3) Աշխատեք պառկեցնել երեխային անկողնում կողքի վրա, որպեսզի փսխման մասսան չհայտնվի շնչառական ուղիներում:

4) Պետք է կարգավորել կերակրման ռեժիմը ըստ պահանջի, բայց ոչ շուտ քան 2 ժամ ընդմիջումով:

5) Շարունակական փսխումների դեպքում պետք է կթել մայրական կաթի քիչ քանակություն, ավելացնել կաթի մեջ բրնձի եփուկ և տալ երեխային այդ մասսան, որից հետո լրացնել երեխայի սնունդը արդեն մայրական կաթով:

6) Արհեստական կերակրման դեպքում կարելի է տալ փոքրիկին 30 մլ հակափսխումային կաթնախառնուրդ և կերակրել մայրական կաթին փոխարինող կաթնախառնուրդով: