"Բեյբի-Սիմ" ընկերությունը հիմնադրվել է 2005թ. փետրվարի 14-ին: Հիմնադրման պահից ընկերությունը իր գործունեությունը սկսել է մանկական սննդի ներմուծման և վաճառքի փոքր քանակից՝ շեշտը դնելով միայն բարձրորակ մթերքի՝ մանկական սննդի վրա, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը ընտրած գործունեության մեջ:

"Բեյբի-Սիմ" ընկերությունը իր ձևավորման և գործունեության ընթացքում համագործակցել է մանկական սնունդ արտադրող և ներկայացնող բազմաթիվ ընկերությունների հետ՝ եվրոպական երկրներում, Ռուսաստանում և Վրաստանում:

2006թ-ից սկսած "Բեյբի-Սիմ" ընկերությունը համագործակցում է և Հայաստանի Հանրապետությունում ունի մանկական սնունդը անմիջական ներմուծելու և ներկայացնելու պաշտոնական պայմանագիր հետևյալ ընկերություների հետ. "AbbottNutritionB.V." Netherlands, որը համարվում է "ABBOTT" ընկերության ենթաբաժինը, և "DrogaKolinska" Slovenia, որն էլ ընդգրկված է "AtlanticGrupa" ընկերության կազմի մեջ:

"Բեյբի-Սիմ" ընկերությունը մասնագիտացված է բացառապես մանկական սննդի գործունեության ոլորտում:

"Բեյբի-Սիմ" ընկերությունը առ այսօր համարվում է առաջատարը Հայաստանի Հանրապետությունում մանկական սննդի ներմուծման և ներկայացման ոլորտում և ամբողջ իր գործունեության ընքացքում հանդես է եկել ոպես վստահելի, հավատարիմ և երկարատև գործընկեր ինչպես արտերկրյա, այնպես էլ տեղական ընկերությունների հետ:

"Բեյբի-Սիմ" ընկերությունը ընտանեկան բիզնեսի վառ օրինակ է՝ ներգրավելով նոր աշխատակիցներ՝ ստեղծելով մեծ և ամուր ընտանիք ամբողջական ավանդույթներով:

Ներկայումս "Բեյբի-Սիմ" ընկերությունը համագործակցում է Հայաստանում առկա խոշոր դեղատնային ցանցերի հետ. "Ալֆա-ֆարմ", "Նատալի ֆարմ", "36 0 6", "Գեդեոն Ռիխտեր", "Էսկուլապ", և իրականացնում է առաքում ավելի քան 90% դեղատներին Երևանում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջաններում:

Մեր կոնտակտները՝

"Բեյբի-Սիմ" ՍՊԸ

ՀՀ, ք․ Երևան, Ֆրունզե 37 շ․

Հեռ․ +374 (10) 49-17-05, +374 (10) 49-17-06

Բջջ․ +374 (99) 49-17-05

Էլ․ փոստ։ Info@babysim.am