Bebi Premium մանկական շիլաներ մեկ տարեկանից բարձր

Օգտագործելով իր վերջին գիտական ձեռքբերումները՝ "Դրոգա Կոլինսկա" ընկերությունը իր պարտքն է համարել ստեղծել սննդի հատուկ բաժին 12 ամսականից սկսած երեխաների համար՝ պատրաստելով Ձեր փոքրիկի օրգանիզմը "հասուն" սննդակարգի: Հատուկ մանկական և դիետիկ սննդի համար արտադրվող մյուսլի "Bebi-Premium" շիլաները ոչ միայն կհարստացնեն Ձեր փոքրիկի ռացիոնը սննդարար նյութերով, այլ նաև "կսովորեցնեն" նրան ծամել: Այս շիլաների բաղադրությունը առավելապես ապահովում է փոքրիկի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները, որը մեկ տարեկանից հետո կարիք ունի հատուկ սննդամթերքների, քանի որ այս տարիքում է տեղի ունենում սննդի նկատմամբ վարքի ձևավորում և ախորժակի կարգավորում: Այս տարիքի համար հատուկ են որոշ առանձնահատկություններ, ինչպիսիք են բոլոր օրգան համակարգերի առավել ինտենսիվ աճը, մարսողական ֆերմենտների ակտիվ արտադրությունը, սննդի նկատմամբ վարքի ձևավորումը և ախորժակի կարգավորումը, ինտելեկտի և հոգեբանական դրական չափանիշների ձևավորումը, որոնք պետք է հաշվի առնել սննդի ընտրության ժամանակ: Այդ կապակցությամբ "Դրոգա Կոլինսկա" ընկերությունը ստեղծել է նոր մթերք՝ մյուսլի "Bebi Junior", որը ընդունակ է ապահովել աճող օրգանիզմը հիմնական սննդային բաղադրիչների, վիտամինների և հանքային նյութերի լիարժեք չափանիշով՝ աճի և հասունացման նորմալ տեմպ պահպանելու համար: Տարբեր հացահատիկների փաթիլների (եգիպտացորեն, ցորեն, բրինձ, վարսակ) խառնուրդով ներկայացված մյուսլիները, համակցված վիտամիների և միկրոտարրերի հետ, լրացվում են մրգային բաղադրիչներով: Արդյունքում, փոքրիկի սննդակարգը արագ և առանց հոգսի հարստանում է սննդարար, օգտակար և հետաքրքիր կերակրատեսակով:

Հիմնվելով իրենց փորձի և մանկական դիետոլոգիայի վերջին ձեռքբերումների վրա՝ "Դրոգա Կոլինսկա" ընկերության մասնագետները ստեղծել են Մյուսլի "Bebi Premium" շիլաների հարուստ տեսականի, որը կբավարարի Ձեր պահանջներն ու ակնկալիքները:

  • ՄՅՈՒՍԼԻ ԴԵՂՁՈՎ և ՍԵՐՈՒՑՔՈՎ
  • Հյութեղ դեղձի և սերուցքի նուրբ համադրությունը Ձեզ կպարգևի հաճելի պահեր: Դեղձը հարավային մրգերի արքան է: Այն ունի հաճելի համ, հյութեղ պտղամիս և անմոռանալի բուրմունք, ինչպես նաև պարունակում է վիտամինների և հանքային նյութերի ամբողջական մի շարք: "Մյուսլի դեղձով և սերուցքով" շիլա՝ օգտակարություն և համային զգացողություն ամեն օր:

  • ՄՅՈՒՍԼԻ ԲԱԼ-ԲԱՆԱՆ ԿԱԹՈՎ
  • Բալը հայտնի է իր միկրոտարրերի բարձր պարունակությամբ (հատկապես՝ երկաթ, յոդ, վիտամին C և այլն): Բանանը չի պարունակում կոշտ բջջանյութեր և լավ մարսվում է, քանի որ նրանում առկա ածխաջրերը հեշտ ներծծվող են: "Մյուսլի բալ-բանան կաթով" շիլան հաճելի զանազանություն կտա Ձեր ընտանիքի ճաշացանկին: